ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Արթուր Վանեցյանը՝ «Крым наш» արտահայտության մասին
13:30, 23.06.2021 | mamul.am
4232 | 4

«Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն, որը հետևյալն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անխախտելի է: Եվ ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ»,- այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում իր կողմից հնչեցրած «Крым наш» արտահայտությունը, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց. «Ես ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարատահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի դաշնությանը, ապա այդ իրավունքը պետք է հարգվի, և առաջին հերթին պետք է հարգվի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կողմից: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք արցախյան հակամարտության հարցը, որտեղի անկյունաքարն է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր