ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
15:25, 23.06.2021 | mamul.am
6220 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր