ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հրազդանի կիրճում հայտնաբերվել է տղամարդու դի
19:20, 23.06.2021 | mamul.am
2437 | 0

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր