ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+6 °C, +6 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ամրապնդել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը
19:30, 23.06.2021
2376 | 2

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Դիտարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալևը հեռախոսազրույցի ընթացքում նաև հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր