ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այսօր առավել, քան երբևէ, Արցախում կայունություն է պետք». Հոխիկյան
19:45, 23.06.2021 | mamul.am
2076 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում վերջին օրերին բողոքի ալիք է բարձրանում ընդդեմ գործող իշխանության։
Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են Արայիկ Հարությունյանի և ՀՀ կառավարող կուսակցության սերտ կապից և իրենց դավաճանված են զգում, բայց այսօր առավել քան երբևէ Արցախում կայունություն է պետք։
Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման։ ՀՀ-ում անկայունությունը և պոպուլիզմը հանգեցրին պետական ինստիտուտների քայքայման և անվտանգային համակարգերի կորստի։
Արցախում դա չպետք է կրկնվի։ Արցախում կայունություն է պետք, մինչև հասկանանք, թե ՀՀ-ում ինչպես է ներքաղաքական կյանքը դասավորվում։ Կարծում եմ, Արցախի իշխանությունը ևս պետք է գիտակցի, որ անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, դա կործանարար է, թշնամին հենց դա՛ է ուզում։
Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր