ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«20 հատ ապօրինի կրպակ են տեղադրել՝ զենքի սպառնալիքով քշելով քաղաքապետարանի աշխատակիցներին». Գարիկ Թադևոսյան
22:05, 23.06.2021 | mamul.am
4719 | 0

Օգտատեր Գարիկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ, օգտվելով երկրում տիրող խառը վիճակից, անօրինական կերպով գիշերով զավթել են հսկա տարածքներ, 20 հատ կրպակ են տեղադրել ու փաստորեն զենքի սպառնալիքով, զոռբայությամբ քշել են քաղաքապետարանի աշխատակիցներին։ Երեկ, վերջապես, ոստիկանական մեծ ուժերի մասնակցությամբ հաջողվեց քանդել կրպակները, տրակտորը քանդում է, իսկ տերերը ոստիկանական շարքերի հետևից գոռում են՝ արա էս ինչ եք անում, արա դուք խիղճ ունե՞ք, խոմ դուք թո՞ւրք չեք։
Փաստորեն, իրենք՝ զավթողները, զտարյուն հայեր են, հրաշալի նախաձեռնություն են ցուցաբերել, իսկ քանդողները՝ թուրք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր