ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Բոլորն ի ցույց են դնում իրենց մեկ թիմ լինելը». Ջիվան Աբրահամյան
20:55, 23.06.2021 | mamul.am
4785 | 1

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դանդաղ, բայց արդեն շատ բացահայտ բոլորն ի ցույց են դնում իրենց մեկ թիմ լինելը, ինչպես՝ ԱԺ անցած, այնպես էլ չանցած ուժերը:
Փաստորեն քաղաքայան ուժերը համախմբվելու կարիք չունեն. նրանք այս կամ այն կերպ համախմբված են:
Հիմա ամենակարևորը այն է, որ մենք՝ ազգը, կարողանանք Համախմբվել, որպեսզի կարողանանք հարկ եղած պահին փրկել մեր պետությունը և պետականությունն այն ամենից, ինչ մեզ համար պլանավորել են:
Ես, անկախ ամենից, հույս ունեմ, որ այս ուժերը միասին արդեն ինչ արել են, իրենց հերիք է:
Բայց ես զգոնությունս չեմ թուլացնի ու յուրաքանչուր հակապետական, հակահայկական պրոցեսի դեպքում դուրս կգամ պայքարի այս նոր անտեսանելի կոալիցիայի դեմ:
ինչո՞ւ անտեսանելի, քանի որ մեր երկրում գործող գրպանային ընդդիմության մոդելը գործում է նույն համակարգով, ուղղակի դերերն են փոխվել: Սա արդեն փաստ է:
Ու մենք, անկախ ամենից՝ ով ում է ընտրել՝ ՔՊ-ին, թե «Հայաստան» դաշինքին, թե մնացածին, հայ ենք, ու մեր գործը մեր երկիրը պահելն է:
Ես և դուք, մենք՝ բոլորս ամենամեծ թիմից ենք. հայ ենք, և մենք 100 % ենք՝ 13 միլիոն:
Ուրեմն, իմ ամենամեծ թիմ, իմ հույսը դո՛ւ ես: Համախմբվենք ոչ թե որոշ կեղծ ուժերի, այլ միմյանց շուրջ, ՀԱՅ լինելու գաղափարի շուրջ:
Միասնանանք և Ի ԳՈՐԾ, ԻՄ ԱՆՊԱՐՏ ԹԻՄ:
Ամեն ինչ դեռ արջևում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր