ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հնդկաստանում պահակ են վարձել աշխարհի ամենաթանկ մանգոյի համար
22:35, 23.06.2021 | mamul.am
12060 | 1

Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչը տեսախցիկներ է տեղադրել և տեղացիներին վարձել աշխարհի ամենաթանկ մանգոներից մեկի՝ «միյաձակի» տեսակի մանգոյի պահպանության համար:
«Սա աշխարհի ամենաթանկ մանգոն է, որը կոչվում է Taiyo no Tamago կամ «Արևի ձու»։ Այն աճում է Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում: Այս մանգոյի ծառը 25 տարեկան է և աշխարհի ամենաթանկ մանգոն է»,- ասել է ծառի տերը՝ Վիկաս Դասը։

Հնդկաստանում պահակ են վարձել աշխարհի ամենաթանկ մանգոյի համար

Նա նշել է, որ ծառը պահպանում են տեղի բնակիչները, այն նաև տեսահսկվում է։ Նա ընդգծել է նաև, որ մանգոն յուրահատուկ համ ու հոտ ունի և մտադիր է այն վաճառել ոչ թե շուկայում, այլ աճուրդում։
Հնդկաստանում պահակ են վարձել աշխարհի ամենաթանկ մանգոյի համար

«Միյաձակի» տեսակի մանգոն իր անվանումը ստացել է Ճապոնիայի պրեֆեկտուրայից, որտեղ և աճեցվում է։ Միջին հաշվով, 1 մանգոն կշռում է մոտ 350 գրամ և հարուստ է հակաօքսիդանտներով, բետա-կարոտինով ու ֆոլաթթվով: Բացի այդ, այս մրգի մեջ շաքարի պարունակությունը 15%-ով ավելի շատ է, քան մանգոյի մյուս տեսակներում։
«Միյաձակի» մանգոյի արժեքը սկսվում է կիլոգրամի համար 107 դոլարից և կարող է հասնել մինչև 3600 դոլարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր