ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԺ չանցած կուսակցություններում հետընտրական թեժ իրավիճակ է. «Ժողովուրդ»
09:05, 24.06.2021 | mamul.am
2985 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած կուսակցություններում հետընտրական թեժ իրավիճակ է: Հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին և հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված և ստացված ձայների քանակը չի համապատասխանել:

Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, և փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջև կանգնել:

Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին և վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր