ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է». Ն. Փաշինյան
11:15, 24.06.2021 | mamul.am
3222 | 0

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին. «Այս ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին ու բոլորը գիտեին, որ ամենաանկանխատեսելի ընտրություններն ենք անցկացնում: Ինչպես խոստացել էինք՝ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անառարկելի արժեք է: Իհարկե հարուցված են քրգործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու վերաբերյալ, որոնք պատշաճ քննություն ու ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր