ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ
13:05, 24.06.2021
4092 | 0

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն՝ ամենշաբաթյա ընդունելության շրջանակներում հանդիպել է «Սարդ-մարդու» հետ։

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ

Marvel-ի հանրահայտ սուպերհերոսի կոստյումը կրել է 27-ամյա իտալացի Մաթիա Վիլարդիտան, ով հայտնի է նրանով, որ արդեն մի քանի տարի է՝ այդ կերպարով հաճախում է մանկական հիվանդանոցներ:

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ

Հանդիպման ժամանակ Վիլարդիտան «Սարդ-մարդու» դիմակ է նվիրել Ֆրանցիսկոսին։
«Դա շատ հետաքրքիր էր, քանի որ Ֆրանցիսկոս պապն անմիջապես հասկացավ իմ առաքելությունը»,- ասել է տղամարդը:

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ

«Իսկ իրական սուպերհերոսները երեխաներն են, որոնք պայքարում են հիվանդության դեմ, և նրանց ընտանիքները, որոնք լավագույնին են սպասում»:

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ

Իր հասարակական գործունեության համար Վիլարդիտան պարգևատրվել է նաև Իտալիայի նախագահի կողմից։

Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր