ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Փորձում են ՔՊ-ի «գրպանը» ընտրությունների գիշերը կազմակերպված հրավառություն գցել»․ Վ․ Ալեքսանյան
12:25, 24.06.2021 | mamul.am
3061 | 0

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ շրջանակներ շարունակ փորձում են ՔՊ-ի «գրպանը» ընտրությունների գիշերը կազմակերպած հրավառություն գցել։

Մի քանի անգամ արդեն հայտարարել ենք, որ ՔՊ-ն ՈՉ ՄԻ հրավառություն ընտրությունների գիշերը չի արել, բայց հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ Երևանում իրականացված երկու հրավառության։
Երկու հրավառություն է եղել Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցում, իրարից որոշակի ժամանակային ինտերվալի տարբերությամբ։
Այդ փողոցի վրա եղել է երկու ընտրատեղամաս՝ 71 և 114 դպրոցներում։ Երկու տեղամասում էլ հաղթել է «Հայաստան» դաշինքը՝ 221-463 և 289- 462 ձայների հարաբերակցությամբ։
Այս թեմային չեմ հոգնի անդրադառնալ այնքան, մինչև ոչ մի մութ կետ չմնա։ Ես ու իմ բազմաթիվ թիմակիցներ դատապարտել ենք Ապրիլյանի տարելիցին ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հրավառությունը, նույնը անել կամ թույլ տալ մենք չէինք կարող»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր