ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+19 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել Կառավարությանը չմեկնել Բաքու` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը
13:10, 24.06.2021
3122 | 0

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` ԵՎՐՈ 2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթին, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի:

Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Պալատը, լսելով քննարկումները և արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի,
դեռևս 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել Կառավարությանը չմեկնել Բաքու` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր