ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
14:00, 24.06.2021 | mamul.am
3144 | 0

Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրոմիության առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախաշեմին կոչ է արել դադարեցնել՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությունը։
«Միևնույն ժամանակ, պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է օգտագործեն գագաթնաժողովը, որպեսզի դադարեցնեն անդամակցելու վերաբերյալ անարդյունք բանակցությունները և փոխարենը նոր հիմք ստեղծեն նրա հետ հարաբերությունների համար»,-նշել է Լամբսդորֆը:
«Այն փաստը, որ Թուրքիան նոր է դիմել անվտանգության քաղաքականության ոլորտում՝ եվրոպական համագործակցության շրջանակներում նախագծին մասնակցելու համար, ցույց է տալիս ապագա փոխգործակցության հնարավորությունն՝ անկախ ԵՄ-ին անդամակցելու վաղուց հնացած գործընթացից»,- նշել է քաղաքական գործիչը:
Դրա հետ մեկտեղ Լամբսդորֆը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի հետ կապված: «Համագործակցությունն այնտեղ է, որտեղ հնարավոր է, բայց հակասությունն այնտեղ է, որտեղ Անկարան կամ Մոսկվան խախտում են մարդու և քաղաքացիական իրավունքները կամ եվրոպական աշխարհակարգը»,- պնդել է Լամբսդորֆը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր