ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՍԴ-ի այս կազմի դեպքում չեմ բացառում որևէ անակնկալ». Ռոմանոս Պետրոսյան
14:10, 24.06.2021 | mamul.am
2670 | 0

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որը վերաբերում էր ՔՊ-ի մրցակիցների՝ ՍԴ դիմելու մտադրությանը և հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ-ն ձեզ համար անակնկալ որոշում կայացնի, ասաց. «ՍԴ-ի այս կազմով չեմ բացառում որևէ անակնկալ, բայց վստահեցնում եմ, որ չեն կարող ՍԴ ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը իրավական պետության նորմերով, ՍԴ-ի գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման հանգեցնել, որը էական ազդեցություն կարող է թողնել վերջնարդյունքի վրա»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է այդ կազմը, ասաց. «Գնահատական չեմ ուզում հնչեցնել»:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր