ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+26 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ինչո՞ւ են աղմկում անտեղյակները». Ռ. Հայրապետյան
22:45, 24.06.2021
2955 | 0

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին «պարոն վարչապետ»-ով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները։
ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․
ՔՊ-ն ստանում է 71 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Ընդհանուր՝ 105։
Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը՝ 66,6% է։
Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս, քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար, «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։
Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։
Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում,
անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում, ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։
Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ՝ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։
Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր