ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Որոշեք՝ կռիվ տվո՞ղ եք, թե՞ հայկական գյուղից նեղացած իմաստուններ»․ Մհեր Մկրտչյան
17:25, 24.06.2021 | mamul.am
3528 | 1

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վայ, էս ի՞նչ եղավ... Վայ, բա ո՞նց սենց...
Հենց տենց։ Ինքը գիտի՝ ում պես ուտի, ում պես խմի, ում պես ծամի ու հետևը ոնք քորի` քիչ ա՞։ Իրա տեսակին հաշվել գիտի` քիչ։
Հենց լացուկոծն ավարտվի, որոշեք՝ կռիվ տվո՞ղ եք, թե՞ հայկական գյուղից նեղացած իմաստուններ....
Իմ վրա չի ազդում է էն մայրը, ով որդուն կորցրեց, բայց ուրախ ա նիկոլին չկորցնելով` ես հայի ուրիշ տեսակ էլ գիտեմ:
Ես ուրախ եմ որ Կառավարությունը ոտքի ա կանգնում նիկոլին տեսնելուց։ Նրանք պետք ա նույնիսկ երգեն ու պարեն, ոտանավոր արտասանեն... ձեռքն էլ պետք ա պաչեն։ Բա ո՞վ են իրանք առանց նիկոլ։
Բան ա՞ փոխվել ձեր կրթության, հայրենասիրության, վերջ ի վերջո` ձեր մարդ տեսակի մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր