ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Այլ հարց է, որ այդ մարդիկ մեղա գան և հատուցեն, հետո նոր խոսենք համերաշխության մասին»․ Լ․ Բարսեղյան
20:45, 24.06.2021 | mamul.am
2671 | 0

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համերաշխության իմաստը անմեղսունակության մակարդակի մի իջեցրեք
Խնդրում եմ էդ «համերաշխություն» բառը քիչ օգտագործել, կոնցլագերն եմ հիշում, և հատկապես՝ 2005 թ. մայիսի «միասնության շուրջպար»-ն եմ հիշում, երբ վերից վար վարչակառավարական մեքենայով հրամայած՝ մարզպետարաններով, համայնքապետարաններով, պոակներով, հոակներով, դպրոց-քելոջ-համալսարաններով ստիպեցին, համոզեցին, հանեցին Արագածի բոլորը պարելու, կոնկրետ միհոգավորի փիար ակցիայի շրջանակներում: Թե ինչերի վրա էին ուրախացել, այդպես էլ առեղծված մնաց, իրականում ուղղակի ջրում էին 2003-2004 թ պետական այլանդակությունների (ընտրություններ, Երևանի Բաղրամյան պողոտայում ու Գյումրու թատերական հրապարակում ցուցարարների ջարդ) նստվածքը: Փորձում էին ջրել, չստացվեց:
Ես ոչ թե դժվարանում եմ պատկերացնել, այլ չեմ պատկերացնում ընտրակաշառք բաժանած, ընտրակաշառք վերցրած անասունների, ապագա գողացած հանցագործների հետ ինձ համերաշխ: Ես չեմ պատկերացնում հանրային հարստություն գողացած և յուրացրած որևէ մեկի հետ համերաշխություն, նման բանը անմեղսունակություն եմ համարում, կներեք, իհարկե, ամեն մեկը թող իր համար որոշի հանցագործների հետ համերաշխ լինելու իր արդարացումը, ես արդարացում չունեմ: Այլ հարց է, որ այդ մարդիկ մեղա գան և հատուցեն, հետո նոր խոսենք համերաշխության մասին:
Մյուս կողմից, անընդունելի են հանցագործներին ու ապօրինի հարստության տերերին ինքնադատաստանի, բռնության ենթարկելու կոչերը և, մանավանդ, գորոծղությունները: Նրանք արդար դատարանով պիտի դատվեն, համապատասխան պատիժ կրեն և հատուցեն երկրին տված վնասների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր