ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նրանք հպատակի նման խոնարհվում են պարտված ղժղժանի առջև»․ Ավետիք Իշխանյան
22:20, 24.06.2021 | mamul.am
3584 | 2

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններ կոչված ֆարսին տասնյակ քաղաքական մանրավաճառներ, ներեցեք՝ գործիչներ մասնակցում էին նախապես իմանալով իրենց ֆիասկոյի մասին։ Նրանց տրվել էր հանձնարարություն, հավանաբար նաև որոշակի գումար «ընտրություններին» մասնակցելու և «նախկիններին» քննադատելու համար։ Նրանք էլ փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Այժմ էլ որպես երախտագիտություն, պատվեր տվողը նրանց հրավիրում է հանդիպման և նրանք հպատակի նման խոնարհվում են պարտված ղժղժանի առջև։ Կարդալով ԱԺ խցկված դաշինքի առաջնորդի խոսքերը, կարծում եմ, որ այն նույնպես յուրատեսակ խոնարհման ժեստ էր, հավանաբար նա կստանա ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Սպասե՞նք նաև մյուս, առայժմ արմատական ընդդիմադիր դաշինքի որոշ անդամների խոնարհմանը նույնպես․․․
Հիշեցի տարիներ առաջ իմ իսկ հեղինակած խոսքը․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՉ ԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ՝ ՄՈՒՏՔԵՐ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր