ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հայտնաբերել ենք ընտրողների կուտակումների և «Հայաստան» դաշինքի քվեների խիստ արտահայտված կորելացիա»․ Դ․ Իոաննիսյան
22:00, 24.06.2021 | mamul.am
5055 | 1

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկախ դիտորդում» հայտնաբերել ենք քվեարկության օրվա վաղ առավոտյան ընտրողների կուտակումների և «Հայաստան» դաշինքի քվեների խիստ արտահայտված կորելացիա, որը, սովորաբար, դիտվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության արդյունքում:
Վաղը ժամը 14:00-ին Արթուր Սաքունցի հետ միասին «Մեդիա կենտրոնում» կներեկայացնենք այդ մտահոգիչ կորելացիան, ինչպես նաև «Անկախ դիտորդի» կողմից տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի դիտարկման արդյունքները:
Կներկայացնենք նաև ընտրությունների գիշերը հոսանքազրկված տեղամասերում քվեարկության արդյունքների վերլուծության արդյունքները: Կանրադառնանք մի շարք տեղամասերում քվեարկության արդյունքների թվերի ճշգրտման գործընթացին (որը, իմիջիայլոց, սկսվել է «Անկախ դիտորդի» նախաձեռնությամբ):
Ընտրողների վրա ապօրինի ազդեցության մասին վկայող գրաֆիկները, վիճակագրությունը ու այդ երևույթի մոտավոր ծավալները կներկայացնենք վաղվա ասուլիսին՝ թեև րոպե առաջ հրապարակելու գայթակղությունը շատ մեծ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր