ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այդ արծիվի մեջն էնքան հզորություն տեսա, ու զգացի՝ խի ա մեր ազգը նման արծիվի»․ Տ․ Արզաքանցյան
23:40, 24.06.2021 | mamul.am
3610 | 2

«Փոքր ժամանակվանից ես կենդանիներին սիրել եմ։ Ես որ գնացի սարը, երբ վազում էինք սարերում, բռնցքամարտով էի զբաղվում, քար էի գցում․․․ սարը, որ ման էի գալիս՝ տեսա վիրավոր արծիվը չէր կարում թռչեր, թևը կոտրված էր, որսորդները խփել էին։ Ես տարա անասնաբուժարան էդ արծիվին։ Էդ ժամանակ դպրոցական էի, և այդ արծիվի մեջը էնքան հզորություն տեսա, ու զգացի՝ խի ա մեր ազգը նման արծիվի»,- «Առանց թեմայի» հաղորդման ժամանակ՝ պատմելով, թե ինչու է ընտրել Անասնաբուժություն մասնագիտությունը, ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

«Մենք բուժեցինք արծվի թևը ու բաց թողեցինք։ Դա տպավորվեց իմ մոտ, որ ես կենդանիներին կարողանամ օգուտ տալ։ Մի բան ասեմ՝ հիվանդ կենդանիների հետ ավելի դժվար է շփվելը, քան մարդու, որովհետև մարդը կարողանում է բացատրել, թե որտեղ է ցավում, իսկ կենդանին չի կարում»,- ասաց Արզաքանցյանը։

Նա նշեց, որ ունի տարբեր ցեղատեսակի շներ․ «Շների հետ եմ ընկերություն անում, որովհետև իրանք հավատարիմ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր