ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Երբ հասանելի կլինեն նոր «գոլդ» համարանիշերը. «Ժողովուրդ»
09:00, 25.06.2021 | mamul.am
4419 | 1

Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի դեֆիցիտ է առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով:

Ըստ ոստիկանության՝ Հայաստանում գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Պարզվում է՝ ոստիկանությունն անգամ հաշվարկել է, թե մեծ պահանջարկ ունեցող, այլ կերպ ասած՝ «գոլդ» համարանիշերի վաճառքից որքան եկամուտ կունենա պետական բյուջեն: Ըստ այդ հաշվարկների՝ այն կկազմի ավելի քան 73 մլրդ 702 մլն դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության մշակած որոշման այս նախագիծը երեկ կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման. այն անգամ չքննարկվեց:

Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության առաջարկած այս նոր համարանիշերը վարորդների համար հասանելի կլինեն արդեն հուլիս ամսին:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր