ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ով կվերցնի և ով կդնի մանդատը. «Հրապարակ»
09:15, 25.06.2021 | mamul.am
5658 | 1

«Հրապարակ»-ը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, և մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի։

Հիմա փորձում են համոզել, որ և Տարոն Մարգարյանը, և Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, և խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը»:

Մանրամասներ՝ը թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր