ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Այսքանից հետո ասեք, որ ընդդիմությունը չէր ձգտում պատգամավորական աթոռների». Վահան Հովհաննիսյան
09:45, 25.06.2021 | mamul.am
3237 | 0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք իմ վերաբերմունքը նիկոլիզմի ու նիկոլըստանի մասին, բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Նոյեմբերի 10֊ից հետո՝ ընդհուպ մինչև հունիսի 20֊ը ընդդիմադիր ողջ մեդիառեսուրսը տեռորի էր ենթարկում ժողովրդին՝ պահում պերմանենտ վախի ու սարսափի մեջ։ Ընտրությունից հետո ամեն ինչ խաղաղվել է, իսկ հայտնի «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքն անգամ փաստացի դադարեցրել է իր հրապարակումները։ Ընտրությունից հետո հակաիշխանակսն մամուլի համար կոմֆորտ վիճակ է. 1000 ադրբեջանցի էլ չի գտնվում Հայաստանում, Եռաբլուրում էլ չկան 1000-ավոր անմահներ, մեր բոլոր գերիները վերադարձվել են ու անկլավների հարցն էլ լուծվել է։ Ու այսքանից հետո ասեք, որ ընդդիմությունը չէր ձգտում պատգամավորական աթոռների՝ թեկուզ փոքրաթիվ ու խղճուկ, և նրանց միակ նպատակը այդ շենքում հայտնվելը չէր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր