ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀՀ-ում իշխանատենչություն է». Էդգար Ղազարյան
10:00, 25.06.2021 | mamul.am
3420 | 2

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ Հայաստանում իշխանատենչություն է։ Ադրբեջանն ամեն օր ավելացնում է իր կարողությունները պետության սահմանները պաշտպանելու և ընդլայնելու մասին, իսկ Հայաստանում Ադրբեջանի շահերը սպասարկող հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը ջանքեր է ներդնում իր իշխանության և անվտանգության ապահովման և երկարաձգման համար։
Հ․Գ․ Մինչ Հայաստանում շատերը ոգևորված կամ հիասթափված են ընտրություն կոչված խեղկատակության արդյունքներով, Հայաստանի սահմաններից ներս շարունակում են մնալ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, որոնց նոր հիմնադրված զորամասերի մասին կարդացել էինք մի քանի ամիս առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր