ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ Հայաստանում իշխանատենչություն է։ Ադրբեջանն ամեն օր ավելացնում է իր կարողությունները պետության սահմանները պաշտպանելու և ընդլայնելու մասին, իսկ Հայաստանում Ադրբեջանի շահերը սպասարկող հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը ջանքեր է ներդնում իր իշխանության և անվտանգության ապահովման և երկարաձգման համար։ |