Մայամիի (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) հյուսիսում գտնվող 12-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ է մահացել, հայտնում են պաշտոնատար անձինք, փոխանցում է BBC-ն: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 35 մարդու, հայտնել են պաշտոնատար անձինք: 10 մարդ հետազոտվել և բուժօգնություն է ստացել, որոնցից 2-ը տեղափոխվել է հիվանդանոց: |