ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բայդենը մոռացել էր Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման մասին
10:55, 25.06.2021 | mamul.am
7611 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ մոռացել էր նախօրեին Ֆլորիդայում 12-հարկանի բնակելի շենքի փլուզման մասին, որի հետևանքով փլատակների տակ տասնյակ մարդիկ են անհետ կորել: Հեռարձակումը տեղի է ունեցել Սպիտակ տան YouTube-ալիքում։

ԱՄՆ առաջնորդը, ավարտելով իր ելույթը, հայտարարել է, որ ժամանակն է ուղղաթիռ նստելու։ Դահլիճում աղմուկ է բարձրացել։

Փոխնախագահ Քամալա Հարրիսը մոտեցել է Բայդենին և ինչ-որ բան ասել, հավանաբար, հիշեցրել է տեղի ունեցածի մասին:

«Օ, այո, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն, տիկին փոխնախագահ»,- ասել է Բայդենը։ Նա նշել է, որ դաշնային ուժեր կուղարկի Ֆլորիդա, եթե նահանգի իշխանությունները դիմեն։

Բայդենը մոռացել է Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր