ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ում մերժել են եվրոպական առաջնորդների՝ Պուտինի հետ հանդիպման առաջարկը
14:45, 25.06.2021 | mamul.am
4255 | 0

Եվրոմիության շուրջ 10 երկիր դեմ է հանդես եկել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների նախաձեռնությանը, որոնք առաջարկել են կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Եվրոպական երկրների ղեկավարների հետ, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներին:

ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ «կուսումնասիրվի Ռուսաստանի հետ երկխոսության առկա ձևաչափը՝ ներառյալ երկխոսությունն առաջնորդների մակարդակով»։ Սակայն տեքստի այս հատվածը փակագծերում է, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը վերջնականապես համաձայնեցված չէ։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը ցանկանում են, որ ԵՄ-ը քննարկի Պուտինին գագաթնաժողովին հրավիրելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ համապատասխան նախաձեռնության հեղինակը Մերկելն է, ում աջակցել է Մակրոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր