ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«43 օր տներից մեկում թաքնված՝ լեչո ու մուրաբա ենք կերել». Էրիկ Խաչատրյան
14:35, 25.06.2021 | mamul.am
25660 | 0

Հունիսի 12-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը որոշ մանրամասներ է հայտնել իր ծառայությունից, պատերազմից և գերի ընկնելուց:

«Ես կռվում էի Ջաբրայիլում: Մոտավորապես մեկ շաբաթ Ջաբրայիլում ենք կռիվ տվել, հետո նահանջեցինք դեպի Հադրութ: Հադրութում մոտ 3-4 օր հանգստացանք, բարձրացանք էլի վիշկա՝ Հադրութի պոստերից ա: Մեկ օր էնտեղ մնալուց հետո էլի կռիվ տվեցինք: Հետնահանջի ժամանակ ընկանք շրջափակման մեջ...: Հոկտեմբերի 9-ին վիրավորվել եմ, փամփուշտը ոտքիցս մտել ա, հասել ա մեջքիս: Հիմա պետք ա վիրահատվի, փամփուշտը դեռ ներսում ա: 43 օր մնացել ենք թաքնված՝ տներից մեկում: 43 օրվա մեջ լեչոյով ու մուրաբայով ենք ապրել: Տանը ջուր չէր գալիս. տան տերը ցիստեռնի մեջ ջուր էր հավաքել, էդտեղից էինք խմում: Նոյեմբերի 21-ից մեզ կրիշից բռնեցին, տեղափոխեցին Բաքու»,- պատմում է 19-ամյա Էրիկը:

«43 օր տներից մեկում թաքնված լեչո ու մուրաբա ենք կերել». Էրիկ Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր