ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Թե՞ Չարչյանի գինը կտրուկ աճում է, որովհետև Ռոբիկի կյանքն էլ է «փրկել»». Լիզա Ճաղարյան
15:00, 25.06.2021 | mamul.am
4358 | 3

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբիկի, այսպես կոչված` «ընդդիմադիրներ», չհոգնեցի՞ք կրկնելով, որ բժիշկ Չարչյանը հազարավոր մարդկանց կյանք է փրկել, ոնց կարելի է նրան դատել։
Դատվող բժիշկ հեչ տեսած չկա՞ք։ Չեմ հիշում, որ նրանցից որևէ մեկի համար էսպես աղմուկ բարձրացրած լինեք, չնայած վստահ եմ` ոնց էլ լինի, իրենք էլ հաստատ լիքը կյանքեր փրկած կլինեն։
Թե՞ Չարչյանի գինը կտրուկ աճում է, որովհետև Ռոբիկի կյանքն էլ է «փրկել»` իր հիվանդանոցը նրա մշտական բնակության վայրը դարձնելով։
Էդ անտեր ձայնագրությունը բոլորս էլ լսել ենք, ակնհայտ է, որ սպառնում է իր հիվանդանոցի աշխատողներին, ակնհայտ է, որ պաշտոնի կոպիտ չարաշահում է տեղի ունենում։
Կամ` ապացուցեք, որ չէ, էդպես չի, որ ինքն անմեղ է, կամ էլ` ձեններդ կտրեք, հա՞։
Շատ ապուշ պաշտպանության ձև եք ընտրել և արջի ծառայություն եք մատուցում «հազարավոր կյանքեր փրկած» էդ մարդուն։
Զահլա տարաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր