ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
21:10, 25.06.2021 | mamul.am
7676 | 0

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հեղինակած նկարը մոտ 1,8 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում: Այս մասին հաղորդվում է Phillips աճուրդի տան կայքում:

Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

Աճուրդի տան մասնագետների խոսքով՝ կտավը ստեղծվել է 1921 թվականի ամռանը։ 76x63,3 սմ չափի կտավի վրա պատկերված է անտառ և գետակ՝ անգլիական փոքր քաղաքի մերձակայքում:

Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով

Լոտի գնահատված արժեքը կազմել է 1,5-2 միլիոն դոլար: Կտավը նախկինում եղել է հույն գործարար Արիստոտել Օնասիսի (1906-1975) հավաքածուի մի մասը:
Չերչիլը գեղանկարչությամբ հետաքրքրվել է հասուն տարիքում և իր կյանքի ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 540 կտավ։ Աշխատանքների մեծ մասը մասնավոր հավաքածուներում է կամ պատկանում է նրա սերունդներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր