ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել՝ ներկայացնելով արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ նոր հաճախորդներին
18:15, 25.06.2021 | mamul.am
8608 | 0

Ամերիաբանկը Երևանի կենտրոնում` «Անցում N1»-ում (Մաշտոցի 20/4), բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող Բանկի ամենամեծ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատելու է ամեն օր` երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: «Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղում մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

«Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • · Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • · Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • · Անվճար հաշիվ` բանկային ծառայությունների ողջ փաթեթով
  • · VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

  • · Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • · Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • · Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մաշտոց» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել՝ ներկայացնելով արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ նոր հաճախորդներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր