ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան
20:15, 27.06.2021 | mamul.am
11545 | 8

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի կին համապատասխան հագուկապով պորտապար է պարում Երևանի Հանրապետության հրապարակում: Հետաքրքիր է, ինչո՞վ էին զբաղված այդ տարածքը հսկող բազմաթիվ ոստիկանները, որոնք օրվա բոլոր ժամերին գտնվում են այդտեղ ու չեն կանխել այդ ամենը: Այս խայտառակ անգործությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ուղղակի «ոտք առել, գնում է»: Հայաստանում, կներեք արտահայտությանս համար, բարդակ վիճակ է, և ով ինչ ցանկանա, կանի...
Երբ 1987 թ֊ի մայիսի 28֊ին ԽՍՀՄ սահմանապահ զորքերի օրը, 18֊ամյա գերմանացի Մաթիաս Ռուստը փոքր ինքնաթիռով վայրէջք կատարեց աշխարհի գերտերություններից մեկի` ԽՍՀՄ մայրաքաղաքի` Մոսկվայի Կարմիր հրապարակում, շատերը հասկացան, որ դա ԽՍՀՄ վերջի սկիզբն է...
Հիմա, ինչ֊որ պարուհի մահմեդական աշխարհում ընդունված պար է պարում աշխարհի առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, և դա ոչ միայն ոչ մեկին չի հետաքրքրում, այլև որևէ մեկը չի էլ պատժվել: Իսկ իրականում սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր