ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը
12:48, 28.06.2021 | mamul.am
11127 | 1

Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ Ստամբուլի կենտրոնում գեյ-շքերթին մասնակցելու համար հավաքվածներին ցրելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:

Մոտ 20 մարդ՝ այդ թվում ֆոտոլրագրողը, ձերբակալվել են։

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայի իշխանությունները բազմիցս արգելել են շքերթների անցկացումը։ Մինչ այդ հազարավոր մարդիկ մասնակցել են շքերթին։ Այս տարի այն արգելվել է կորոնավիրուսի պատճառով։

Թուրքիան վաղուց Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու է, սակայն անդամակցության գործընթացը տարիներ շարունակ հետաձգվում է տարբեր հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների շուրջ լարվածության ֆոնին։

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է գեյ-շքերթը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր