ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Իլոն Մասքի կարողությունն աճել է գրեթե 10 միլիարդ դոլարով
22:48, 28.06.2021 | mamul.am
6652 | 0

Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության ղեկավարի կարողությունն անցած շաբաթվա արդյունքներով աճել է 9,9 միլիարդ դոլարով, հայտնում է Forbes-ը:
Պարբերականի համաձայն՝ Մասքի կարողությունը՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի աճի հաշվին աճել է գրեթե 9,9 միլիարդ դոլարով և կազմել 165,9 միլիարդ դոլար: Իրական ժամանակում թարմացվող Forbes Real-Time-ի միլիարդատերերի ցուցակի տվյալներով՝ Մասքը նախկինի պես զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Tesla-ի բաժնետոմսերի արժեքն անցած շաբաթվա արդյունքներով աճել է 7,8%-ով, ընդ որում, ուրբաթ օրն արժեթղթերն էժանացել են 1,17%-ով:
Հրատարակությունն ընկերության արժեթղթերի արժեքի նման ակտիվ աճը կապում է «շուկայում տիրող ընդհանուր լավատեսությամբ»՝ հաշվի առնելով այն, որ Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններից մի խումբ սենատորներ հունիսի 23-ին նախնական համաձայնության են եկել մոտ 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ «ենթակառուցվածքային փաթեթի» շուրջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր