ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ սենատորները կոչ են արել միջոցներ հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքների համար
15:30, 30.06.2021 | mamul.am
7316 | 0

Ամերիկացի սենատորներ Քրիս Վան Հոլենն ու Թոդ Յանգը կոչ են արել միջոցներ հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Սենատի հատկացումների հանձնաժողովին հասցեագրված նամակում կոչ է արվում «2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման ծրագրի համար՝ Արցախում՝ Թուրքիայի լիակատար և բաց աջակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր վնասները վերացնելու համար»։
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած հակամարտությունը հանգեցրել է կասետային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը։ Դրանց վտանգը դեռևս առկա են տների մոտակայքում, փողոցներում, ինչը հումանիտար լուրջ վտանգ է ներկայացնում: Բացի այդ, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր նշանակություն ունի հակամարտության ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար»։
Ավելի քան 30 սենատոր միացել է կոչին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր