ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
16:48, 30.06.2021 | mamul.am
9503 | 0

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստը Հռոմում, գրում է Daily Mail-ը։ Պարբերականը նշում է, որ նրան նկատել են նաև Fendi նորաձևության տուն այցելելիս։ Նշվում է, որ Քարդաշյանը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ Վատիկան այցելելիս խախտել է դրեսկոդի կանոնները։
40-ամյա հեռուստաաստղը կրել է սև, նեղ զգեստ՝ ցուցադրելով իր դեկոլտեն։
Նա իր հագուստի հետ համադրել է մուգ կարմիր ժակետն ու երկարաճիտ սանդալները։
KKW Beauty-ի հիմնադիրն իր երկար մազերն արձակած է թողել՝ կրելով մուգ կապույտ արևային գլխարկ:
Նորաձևության տուն այցելելիս, նրան ողջունել է Fendi-ի ներկայացուցիչը։ Նշվում է, որ Քարդաշյանի՝ նորաձևության տուն այցելության պատճառը հայտնի չէ։
Քիմն իր Instagram-յան էջում, ցուցադրել է Fendi-ից ստացած բազմաթիվ նվերները։
Ցուցադրել է նաև Վատիկանի ցնցող ճարտարապետությունն, ինչպես նաև մի քանի ուշագրավ արտեֆակտներ․ Քարդաշյանը Վատիկանում ոսկե պանակեի նկարն է հրապարակել՝ նշելով՝ «Նվեր Հայաստանից»։
Պարբերականը գրում է, որ Վատիկան կատարած այցի ժամանակ, Քիմը չի հետևել խիստ դրես-կոդին, որի համաձայն հագուստը պետք է ծածկի ծնկներն ու ուսերը, պետք է լինի առանց բացվածքների։

«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր