ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ավստրալացի սենատորը խոստացել է ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը
01:06, 06.07.2021 | mamul.am
6658 | 0

Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերթը միացել է Համատեղ արդարադատության նախաձեռնությանը և խոստացել ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Սենատոր Սիուերթը հաստատել է իր աջակցությունը Համատեղ արդարադատության նախաձեռնությանը, որը կոչ է անում Ավստրալիայի դաշնային կառավարությանը ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը:
Համատեղ արդարադատության նախաձեռնությունը 2020 թվականի փետրվարին ստորագրվել է Ավստրալիայի խորհրդարանում։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է, որ Համատեղ արդարադատության նախաձեռնությունը չափազանց հպարտ է իր կազմի մեջ ևս մեկ դաշնային պատգամավորի ընգրկելու առթիվ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր