ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Թուրքական ընկերություններն առանցքային դերակատարություն կունենան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման գործում». Բայրամով
16:30, 05.07.2021 | mamul.am
7568 | 0

«Կառավարությունը գործընկերային հարաբերություններ է հաստատում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղում վերակառուցմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համար։ Թուրքական ընկերություններն առանցքային դեր են խաղում այդ գործում։ Առաջին պայմանագրերը ստորագրվել են հենց թուրքական ընկերությունների հետ»,- Hürriyet Daily News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ թուրքական ընկերությունները զբաղվում են տարածքների վերակառուցմամբ, այդ թվում՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շինարարությամբ, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր