ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը
17:42, 08.07.2021 | mamul.am
10077 | 0

«Հայը կա» ՀԿ-ի «Bigidream» նախագիծը հունիսի 4-6-ն անցկացրել է մանկական ճանաչողական, ժամանցային, մրցութային երաժշտական փառատոն՝ համախմբելով Արցախից և Հայաստանից խելացի, ուժեղ, ստեղծարար երեխաների։ Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոցցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները։

Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։

Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Unibank-ին, Idram և Ernst&Young ընկերություններին։ Վերջիններն իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։

Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին և երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:

IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միևնույն ժամանակ, կարևորելով հետպատերազմական շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածի QR/NFC-ով և դարձե՛ք բարի կամքի դեսպան։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր