ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հայտնաբերվել է աշխարհի 3-րդ ամենամեծ ալմաստը
23:24, 08.07.2021 | mamul.am
9878 | 0

Աշխարհում 3-րդ խոշորագույն ալմաստը հայտնաբերվել է Բոտսվանայում։ Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, դրա քաշը կազմում է 1 174 կարատ: Այն զիջում է միայն հարավաֆրիկյան հայտնի «Կուլինանին»՝ 3 106 կարատ քաշով, որը հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև «Սևելոյին» («հազվագյուտ գտածո»)՝ 1 758 կարատ, որը հայտնաբերվել է 2019 թվականին։
Եզակի ալմաստն արդյունահանվել է դեռևս հունիսի 12-ին Lucara Diamond Corp կանադական ընկերության կողմից:
«Սա պատմական գտածո է մեզ և Բոտսվանայի համար»,-շնորհանդեսի ժամանակ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Նասիմ Լահրին:

Հայտնաբերվել է աշխարհի 3-րդ ամենամեծ ալմաստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր