Աշխարհում 3-րդ խոշորագույն ալմաստը հայտնաբերվել է Բոտսվանայում։ Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, դրա քաշը կազմում է 1 174 կարատ: Այն զիջում է միայն հարավաֆրիկյան հայտնի «Կուլինանին»՝ 3 106 կարատ քաշով, որը հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև «Սևելոյին» («հազվագյուտ գտածո»)՝ 1 758 կարատ, որը հայտնաբերվել է 2019 թվականին։ |