ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Զինյալները Նիգերիայում 45 խաղաղ բնակչի են սպանել
15:30, 10.07.2021 | mamul.am
9464 | 0

Նիգերիայի Ֆարու քաղաքում զինված անձինք առնվազն 45 խաղաղ բնակչի են սպանել. 11 մարդ վիրավոր է: Ականատեսների ու հիվանդանոցի աշխատակիցների խոսքով՝ հարձակումներն ու փրկագին պահանջելու նպատակով զանգվածային առևանգումները սովորական են դարձել երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, փոխանցում է Reuters-ը: «Զինված ավազակները, տասնյակ մոտոցիկլետներով, ներխուժել են քաղաք, կրակ բացել մարդկանց վրա»,- հայտնել է տեղի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ սպանվել է առնվազն 45 բնակիչ:

Հիշեցնենք՝ մայիսի սկզբին հաղորդվել էր, որ Նիգերիայում զինյալները շուրջ 200 դպրոցականների են առևանգել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր