ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ցավոք, այսօր մեր օրը չէր». արքայազն Ուիլյամը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի պարտությունը
11:12, 12.07.2021 | mamul.am
12705 | 0

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցավալի է համարել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիայի հավաքականի պարտությունը:

«Ցավալի է։ Շնորհավորանքներ Իտալիայի հավաքականին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ: Անգլիայի հավաքակա՛ն, դուք երկար ճանապարհ եք անցել, բայց, ցավոք, այսօր մեր օրը չէր։ Դուք կարող եք բարձր պահել գլուխներդ և հպարտանալ ինքներդ ձեզնով: Գիտեմ՝ ամեն ինչ առջևում է»,- Twitter-ում գրել է Քեմբրիջի դուքսը, ով նաև Անգլիայի ֆուտբոլային միության նախագահն է։

Նա անձամբ է ներկա գտնվել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղին՝ ավագ որդու՝ 7-ամյա արքայազն Ջորջի ընկերակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր