ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայաստանում «Սուպեր» տեսակի բենզինը աճել է 60 դրամով
12:00, 14.07.2021 | mamul.am
17599 | 1

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում է աճել։ Այսօր՝ առավոտյան, քաղաքացիները նկատել են, որ Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կտրուկ աճել է։ Համաձայն ստացվող տեղեկությունների սուպեր մակնշմամբ բենզինի մեկ լիտրի գինը թանկացել է 60 դրամով՝ կազմելով 620 դրամ։ Հատկանշական է, որ վերջին օրերին հանրությունը դժգոհություններ էր հայտնում բենզինի և դիզվառելիքի գնի անընդհատ աճման դեմ նշելով, որ անգամ դոլարի փոխարժեքի ավելի քան 15% նվազելուց հետո բենզինի գինը շարունակում է աճել։ Այս դժգոհությանը կառավարությունն ու բենզինի ներկրողները պատասխանում էին, որ «․․․դա կապված է թանկ գնված և ամբարված բենզինի վաճառքով և հաջորդ գնման ժամանակ գները կնվազեն․․․», ինչը սակայն տեղի չունեցավ։ Ավելին, բենզինի գիը շարունակում է աննախադեպ աճ է գրանցել։

Հիշեցնենք, որ միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թանկացել է շուրջ 40%-ով և այս պահին գրանցված սակագները ռեկորդային են՝ Հայաստանի պատմության վերջին 30 տարիների ընթացքում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր