ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-2 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք և կշարունակեն ագրեսիա դրսևորել, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել»․ Մենենդես
12:54, 21.07.2021
8077 | 2

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանցիներն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել են Հայաստանի ֆիզիկական տարածք, և կարծում եմ՝ նրանք կշարունակեն ագրեսիա դրսևորել, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր