ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը». Պեսկով
14:00, 21.07.2021 | mamul.am
8297 | 2

Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե միջնորդական ջանքերը կայուն են, կանխատեսելի և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»,- ասել է Պեսկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր