ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +5 °C ... +10 °C Վաղը`+13 °C
2022-ին թողարկված բոլոր iPhone-ները կաշխատեն 5G տեխնոլոգիայով․ ԶԼՄ-ներ
20:42, 21.07.2021
4536 | 0

IPhone-ի ամբողջ նոր շարքը, որը 2022 թվականին կթողարկի ամերիկյան Apple ընկերությունը, հագեցած կլինի 5G տեխնոլոգիայով, հաղորդում է Nikkei ճապոնական թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«Հաջորդ տարի Apple-ը 4G ցանցով աշխատող ոչ մի նոր մոդել չի ներկայացնի»,-ասել են աղբյուրներն ու հավելել, որ դրա փոխարեն ընկերությունը կսկսի վաճառել իր ամենամատչելի սմարթֆոնը՝ iPhone SE-ն, որը համատեղելի կլինի հաջորդ սերնդի կապի չափանիշների հետ:
Պարբերականը գրում է, որ 5G ցանցով iPhone-ը պետք է շուկայում հայտնվի արդեն 2022 թվականի առաջին կեսին: Աղբյուրների խոսքով՝ այն կաշխատի Apple-ի սեփական A15 պրոցեսորով։ Այն 5G ցանցին կմիանա Qualcomm X60 մոդեմի միջոցով:
«Ինչպես և SE մոդելի նախորդ տարբերակները, Apple-ի բյուջետային iPhone 5G-ն նման կլինի iPhone 8-ի նորացված տարբերակին և կունենա 4,7 դյույմ անկյունագծով հեղուկբյուրեղային (LCD) էկրան»,- հավելել են աղբյուրները:
Ընկերությունը հաջորդ տարի չի ներկայացնի iPhone Mini-ի թարմացված տարբերակը, քանի որ փոքր էկրանով սմարթֆոնի տվյալ մոդելը չի կարողացել ժողովրդականություն վայելել սպառողների շրջանում: Հրատարակությունը նշում է, որ հաջորդ տարի iPhone Mini-ին փոխարինելու կգա iPhone Pro Max-ի նոր տարբերակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր