ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի
10:36, 22.07.2021 | mamul.am
4354 | 0

Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղ առաջացրած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 33-ի, ևս 8 մարդ համարվում է անհետ կորած, ասված է արտակարգ իրավիճակների տեղական դեպարտամենտի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին:

Աղետի գոտում ավելի քան 3 միլիոն մարդ է գտնվում, վտանգավոր շրջաններից շտապ տարհանել են 375 հազար բնակչի:

Տնտեսական վնասը գնահատվում է 1,22 միլիարդ յուան:

Հիշեցնենք՝ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 17-ին։ Ամենաշատը տուժել է Չժանչժոու քաղաքը։

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր